Որքա՞ն արժե iPhone X-ը 15 տարբեր երկրներում․ ահա, թե որտեղից կարելի է այն գնել ամենացածր գնով


11:15 , 14 սեպտեմբեր, 2017

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Apple-ը միաժամանակ ներկայացրեց 3 նոր սմարթֆոն՝ iPhone 8-ը, iPhone 8 Plus-ը և iPhone X-ը։ Հայտարարվեց, որ iPhone 8-ի գինը կսկսի $699-ից, իսկ iPhone X-ը՝ $999-ից։ Սակայն այս գները միայն ԱՄՆ-ում են գործում։

Այլ երկրներում, օրինակ, Կանադայում և Ճապոնիայում, iPhone X-ի գները մոտավորապես 100 դոլարով ավելի թանկ են, իսկ Իտալիայում և Իռլանդիայում՝ 400 դոլարով ավելի։

tech promo zone iphones

Ըստ Apple-ի վերլուծաբան Ջին Մանսթերի՝ նոր iPhone-ի գները տարբեր երկրներում կտատանվեն 50-ից մինչև 300 ԱՄՆ դոլարով։

Ահա, թե ըստ Apple-ի պաշտոնական կայքի՝ 15 տարբեր երկրներում որքան կարժենա iPhone X-ը։ Բոլոր գները ներկայացված են ԱՄՆ դոլարով։