Կոգեշնչենք մարդկանց՝ փոխելու աշխարհը. Օբաման կմիավորի ողջ աշխարհի երիտասարդ առաջնորդներին


04:25 , 14 սեպտեմբեր, 2017

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման համաշխարհային գագաթնաժողով է գումարում, որի մասին հայտարարել է տեսաուղերձով։ Հանդիպումը հաջորդ ամիս կմիավորի քաղաքացիական առաջնորդների ողջ աշխարհից։

Գագաթնաժողովը թույլ կտա երիտասարդ առաջնորդներին գաղափարներ փոխանակել և սովորել միմյանցից։

«Մենք ցանկանում ենք ոգեշնչել մարդկանց՝ փոխելու աշխարհը։ Հուսով ենք՝ դու դրա մաս կլինես»,-ասել է Օբաման տեսանյութի ավարտին։

Գագաթնաժողովը կանցկացվի Չիկագոյում, որտեղ կբացվի Օբամայի նախագահական գրադարանը։