Կյանքից հեռացել է սաուդցի շեյխերի ամենաթանկ հայ դիզայները


21:12 , 13 սեպտեմբեր, 2017

Բեյրութում 40 տարեկանում քաղցկեղից մահացել է արաբական աշխարհում հայտնի, ծագումով հայ դիզայներ Վիգեն (Վիկ) Վանլյանը։

Հանրահայտ դիզայների աշխատանքները զարդարում են շեյխերի, արաբ և օտարերկրացի երգիչների, հայտնի անձանց բնակարանները։

Վանլյանի ամենաթանկ պատվերներից մեկը դարձել է դիզայներական կահույքը սաուդցի արքայազններից մեկի պալատի համար։

Վանլյանը հանդիսանում է Vick Vanlian Architecture and Design ընկերության հիմնադիրը։