19:01 , 13 սեպտեմբեր, 2017Aysor.am-ը գրում է.
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սրագսյանի կարծիքով Վրաստանում վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու շուրջ խոսակցություններն ու քննարկումները զավեշտի են հասել։
«Մեր Զինված ուժերը երկար տարիներ մասնակցում են երկկողմ, բազմակողմ տարբեր միջոցառումների։ Մենք տարեկան մասնակցում ենք հարյուրավոր միջոցառումների և չենք մասնակցում տարեկան հազարավոր միջոցառումների», - այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՊՆ Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին։
Ինչ վերաբերում է կոնկրետ ՆԱՏՕ-ի Agile spirit 2017 զորավարժությանը, ապա նախարարի խոսքով, ի սկզբանե Հայաստանը այդ միջոցառմանը մասնակցելու որոշում չի ունեցել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։