Մոսկվայի քաղաքային դատարանը երկարաձգել է քրեական հեղինակություններ Շաքրո Մոլոդոյի և Իտալացու կալանքը


17:02 , 13 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև սեպտեմբերի 29-ը երկարաձգել է քրեական հեղինակություններ Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ), Անդրեյ Կոչույկովի (Իտալացի) և դրամաշորթության գործում ներգրավված այլ անձանց կալանքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:


Այս կերպ դատավոր Սերգեյ Գրուզդևը բավարարել է դատախազի միջնորդությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորվածները բաժանվում են երկու խմբի՝ դրամաշորթության երկու դրվագով. մեկում տուժած կողմ է հանդիսանում Ժաննա Կիմը, մյուսում՝ գործարար Լև Գարամովը: Քննության վարկածի համաձայն՝ կալանավորներին միավորում է այն, որ նրանք գործել են Շաքրո Մոլոդոյի ղեկավարության ներքո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։