Յունկերը հանդես է եկել Շենգենի գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի շուտափույթ միանալու օգտին


13:40 , 13 սեպտեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ժան Կլոդ Յունկերն անհրաժեշտ է համարում Բուլղարիայի եւ Ռումինիայի շուտափույթ միանալը Շենգենի գոտուն: Այդ մասին նա սեպտեմբերի 13-ին Ստրասբուրգում հայտարարել է Եվրախորհրդարանում ունեցած ծրագրային ելույթի ժամանակ։

«Անհրաժեշտ է, որ Բուլղարիան եւ Ռումինիան առաջիկայում միանան Շենգենյան գոտուն, իսկ նրանցից անմիջապես հետո՝ Խորվաթիան»,-ասել է Յունկերը:

Ներկայում Շենգենի գոտու անդամներ են Եվրամիության 28 երկրներից 22-ը: Այժմ այդ համաձայնագրով ընդգրկված տարածքներում ապրում է ավելի քան 400 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: