Սաակաշվիլին գտնվեց. նա Ուկրաինայում փոփոխությունները կսկսի այսօրվա հանրահավաքով


13:30 , 13 սեպտեմբեր, 2017

«Անհետացած» Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է իր գտնվելու վայրի մասին իր ֆեյսբուքյան էջում։

Օդեսայի նախկին նահանգապետը, ով ավելի վաղ դուրս էր եկել Լվովի հյուրանոցից ու անհետացել, հայտարարել է այսօր Չեռնովցի քաղաքի կենտրոնական հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին և հրավեր արել։

«Փոփոխություններն Ուկրաինայում կսկսվեն Չեռնովցիից»,-գրել է նա՝ հրավիրելով մարդկանց քաղաքի կենտրոնական հրապարակ, տեղի ժամանակով ժամը 18.00-ին։