13:20 , 13 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան, երեկ երեկոյան ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:
Նշվում է, որ նրանք շուտով կմեկնեն Իսրայել՝ նախ այցելելով Թուրքիա: Ըստ փաստաբանի՝ նրանք Թուրքիա կայցելեն այսօր կամ վաղը:
Նշենք, որ նախօրեին փաստաբան Չերնինը հայտնել էր, որ Լապշինը կարող է հեռանալ Ադրբեջանից առաջիկա երկու օրվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բլոգերն Իսրայել արտահանձնման դիմում է ներկայացրել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ