12:10 , 13 սեպտեմբեր, 2017Armsport.am-ը գրում է.
«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը չի կարողացել գոլի հեղինակ դառնալ «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (0:3):
Արգենտինացի հարձակվողը թուրինցիների մեկնարկային կազմում է դուրս եկել դաշտ և փոխարինվել է 87-րդ րոպեին: Լքելով խաղադաշտը` Իգուայինը չի կարողացել զսպել էմոցիաները և միջնամատ է ցույց տվել «Բարսելոնայի» երկրպագուներին:
Նշենք` սա Իգուայինի 21-րդ խաղն էր «Բարսելոնայի» դեմ: Նրա ակտիվում 3 գոլ կա կատալոնացիների դարպասը, բայց այդ բոլոր գոլերն էլ ֆուտբոլիստը հեղինակել է, երբ դեռ հանդես էր գալիս «Ռեալի» կազմում: