10:20 , 13 սեպտեմբեր, 2017ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերի աշխատանքը:
Առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվեն քննարկված՝ «Ճարտարապետական գործունեության մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» «Հավաքների ազատության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը և այլն:
Օրակարգում են ևս մի շարք նախագծեր՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին և այլն:
«ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ այսօր նաև սպասվում է ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան: