Ավանում ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց


10:10 , 13 սեպտեմբեր, 2017
Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 12-ին, ժամը 23:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տան ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Պարզվել է, որ Մհեր Մկրտչյան 11/11 հասցեում գտնվող տներից մեկի առաջին հարկից դեպի նկուղ գործում է ինքնաշեն վերելակ, որը շահագործման ժամանակ պոկվել է, ինչի հետևանքով քաղաքացին, ով գտնվել է վերելակում, ստացել է մարմնական վնասվածքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ