Ի՞նչ եք ընկել, հիմա էլ կաթողիկոսին քննադատում աղոթքից մի նախադասություն մոռանալու համար


00:42 , 11 ապրիլ, 2013

Ժողովուրդ ջան, ի՞նչ եք ընկել, հիմա էլ կաթողիկոսին եք քննադատում աղոթքից մի նախադասություն մոռանալու համար: Մարդը հնարավոր է մոռանա կամ շփոթվի, բայց այդ ամենը սարքել եք շոու ու առանց կատակի ջուր եք լցնում տարատեսակ աղանդավորների ու չարակամների ջրաղացին: Հասկանում եմ՝ խնդիր է դրված ձեր առաջ ուշադրությունը շեղել քաղաքականությունից ու նաև մանր հարցեր քննարկելով՝ մեծ մեղքերի մասին մոռանալ, սակայն չի կարելի հանիրավի մարդկանց մեղադրել...