Հայտնի են նոր iPhone-ների գները․ iPhone 8-ը կարժենա 699 դոլար, Phone X-ը՝․․․


06:59 , 13 սեպտեմբեր, 2017

Հայտնի են դարձել նոր iPhone սմարթֆոնների արժեքները, որոնք այսօր ներկայացվել են Apple ընկերության կողմից։

iPhone 8-ի գինը սկսվում է 699 դոլարից, իսկ iPhone 8 Plus-ինը՝ 799 դոլարից։ «Հոբելյանական» iPhone X-ը կսնանկացնի գնորդներին։ Սարքի բազային մոդիֆիկացիայի արժեքը 999 դոլար է։

ԱՄՆ-ում iPhone 8 և 8+ սարքերի վաճառքը կսկսվի սեպտեմբերի 22-ին, իսկ iPhone X-ինը՝ նոյեմբերի 3-ին։