Հս. Կորեան ամբողջովին մերժել է ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված նոր պատժամիջոցների փաթեթը


05:50 , 13 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է․

Հյուսիսային Կորեան բոլորովին մերժել է նոր պատժամիջոցների փաթեթը ներառված այն բանաձևում, որն ընդունվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը:

«Բանաձևը» կազմվել է Միացյալ Նահանգների կողմից, որը գործարկում է բոլոր անարժան և ագրեսիվ միջոցներն ու մեթոդները: ԿԺԴՀ-ն դատապարտում է և կտրականապես մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձևը, որն արդյունք է սարսափելի սադրանքի և զրկում է ԿԺԴՀ  ինքնապաշտպանության իր օրինական իրավունքից», - մասնավորապես նշված է երկրի արտաքին քաղաքականության գործակալության հայտարարության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ