Իտալիայում 3 հոգանոց ընտանիքը


01:47 , 13 սեպտեմբեր, 2017

Իտալական Նեապոլ քաղաքից ոչ հեռու 3 հոգանոց ընտանիք է մահացել (ամուսիններն ու նրանց 11-ամյա որդին), ովքեր ընկել են Սոլֆատարա հրաբխի խառնարանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նախնական տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տղան մուտք է գործել զբոսանքի համար արգելված գոտի։

Ծնողները փորձել են նրա քաշել և դուրս բերել անվտանգ վայր, սակայն գետինը փլուզվել է, և նրանք ընկել են ներքև։ Նրանք 3-ն էլ խեղդվել են գազի գոլորշիներից։ Նրանց մյուս երեխան՝ 7-ամյա տղան, խառնարանին չի մոտեցել և չի տուժել, սակայն դարձել է ողբերգության ականատեսը։ Այժմ նրա հետ աշխատում են հոգեբանները։

Փրկարարները դեպքի վայր են ժամանել օպերատիվ կերպով և արագ հասել տուժածներին ճոպանների ու շղթաների միջոցով, սակայն նրանք արդեն մահացած են եղել։

Հաղորդվում է, որ ընտանիքը եկել էր Թուրինից։ Ծնողները եղել են մոտ 40 տարեկան։