Newmag-ը գրում է.
Երկրորդ կեսին չգտնելու հիմնական խնդիրները կապված են անձի սխալ պատկերացումների և իրականության սխալ ընկալման հետ․ newmag-ն առաջարկում է ծանոթանալ դրանց հետ և լուծել խնդիրները
Շրջապատի հարգանքն ու հիացմունքն ուղիղ համեմատական է նրան, թե որքանով եք ինքներդ ձեզ հարգում։ Եթե ձեր մասին հոգ եք տանում մտովի, զգացմունքորեն և ֆիզիկապես, ուրիշները նույնպես կձգտեն հոգ տանել ձեր մասին։
Եթե չեք հավատում, փորձեք գոնե մեկ ամիս հոգ տանել ինքներդ ձեզ։ Սպորտով զբաղվեք և առողջ սնունդ օգտագործեք։ Շատ քնեք։ Սրտանց աշխատեք և հեռանկարային ծրագրեր կազմեք։ Մարդկանց հետ շփվեք հաճույքի համար, այլ ոչ թե՝ շահի։ Հրաժարվեք վնասակար սովորություններից։ Ազատ արտահայտեք ձեր մտքերը և դրա փոխարեն ոչնչի մի սպասեք։ Ուրիշների հետ կիսվեք հենց այնպես։ Սրտին մոտիկ մի ընդունեք մերժումները և քննադատությունները։
Սա բարդ է, բայց եթե ցանկանում եք հարաբերություններ հաստատել զգացմունքորեն հասուն մարդու հետ, ինքներդ պետք է դառնաք այդպիսին։
Որոշ մարդիկ չեն կարողանում հարաբերություններ կառուցել, որովհետև առաջինը զուգընկերոջից են սպասում, բայց միևնույն ժամանակ պատրաստ չեն փոխարենը ոչինչ առաջարկել։ Օրինակի համար պատկերացրեք անգործ տղամարդու, որն ամբողջ օրը պառկած և հեռուստացույց է դիտում, բողոքում է, որ իր հավանած բոլոր կանայք ունակ չեն գնահատել իր հոգևոր որակները և դրա համար էլ մերժում են իրեն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։