Հայկական 3 ստարտափ բիզնես գաղափարներ կմրցեն Կիպրոսում


23:22 , 12 սեպտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Advanced Biofuel/Biodiesel՝ կենցաղային յուղից ստացվող վառելիք,  EcoPad՝ բազմակի օգտագործման նոթատետր,  AWCA (Atmospheric Water Generator for Cars)՝ օդից ջուր ստացող սարք։

Ահա այսպիսի բիզնես գաղափարներով  ClimateLaunchpad Հայաստան 2017-ի հաղթողները կներկայանան եվրոպական եզրափակչում, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-18-ը Կիպրոսում:

Այսօր տեղի է ունեցել ClimateLaunchpad Հայաստան 2017 ստարտափ բիզնես գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթն իրականացվում է «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի համագործակցության շրջանակներում:

Հիմնադրամից հայտնում են, որ եզրափակիչ մրցույթին մասնակցում էր 10 թիմ, որոնք ազգային եզրափակչի ժյուրիին ներկայացրել են իրենց ստարտափ բիզնես գաղափարները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։