Պետք է լինի նավթ և գազ` ջրի դիմաց. Լևոն Շիրինյանը պահանջում է թույլ չտալ, որ Հայաստանից Ադրբեջան ջուր հոսի


22:42 , 12 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ջրերը Ադրբեջան չպետք է հոսեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Հայաստանի գետերից ջրի՝ դեպի Ադրբեջան հոսելու խնդրին: Շիրինյանն առաջարկում է պոմպակայանների, ջրհորների միջոցով առատորեն ջուրը բաց թողնել Հայաստանի դաշտեր: «Ինչ հնարավոր է, պետք է իրականացվի, Արաքսից պետք է ստանանք առավելագույնը: Առավելագույն քանակությամբ ջուր պետք է վերցնենք»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է իշխանությունը կարգավորի:

«Դա արդարացված է մեր կողմից, քանի որ Հայաստանի դեմ Ադրբեջանը տոտալ պատերազմ է մղում, որտեղ որ հնարավոր է՝ վնաս է տալիս. նրա նպատակը հայ ժողովրդի բնաջնջումն է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։