21:45 , 12 սեպտեմբեր, 2017Տղամարդիկ դժվարանում են հասկանալ կանացի պահվածքը: Շատ բաներ նրանց վանում են, իսկ դուք անգամ պատկերացում էլ չունեք դրա մասին:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում կանացի 5 սովորություն, որոնցից տղամարդը փախչում է, ինչպես ժանտախտից:
Ինքնաբավությունը հիանալի երևույթ է, սակայն տղամարդկանց այդքան ընդգծված անկախությունն ու ինքնուրույնությունը վանում է: Նրանց հարկավոր է զգալ, որ դուք ունեք իրենց կարիքը, իսկ նմանատիպ անկախ կինը դժվար թե ինչ-որ մեկի կարիքն առհասարակ զգա:
Հինալի է, եթե դուք ունեք սիրելի աշխատանք և ամբողջ օրը պարապությանը մատնվելու փոխարեն զբաղված եք: Սակայն երբ դա կրում է անընդհատ բնույթ, սկսում է վանել: Տղամարդն ուզում է լինել ձեզ համար ամենակարևորն ու առաջնայինը, իսկ եթե նա կարծի, որ աշխատանքն ավելի կարևոր է ձեզ համար, պարզապես կփախչի:
Այո՛, տղամարդիկ ձեզ խանդում են անգամ սեփական երեխաների հանդեպ: Երբ ծնվում են բալիկները, նրանք դառնում են կնոջ կյանքի առանցքը, սակայն տղամարդը պատրաստ չէ իր առաջնային տեղը զիջել: Եթե դուք նրա աչքերում սիրելի կնոջից վերածվում եք նրա երեխաների մայրիկի, նա սառում է ձեր հանդեպ:
Գուցե ձեզ թվում է, որ հարաբերությունների սկզբնական էտապում ձեր նախկին անհաջող սիրո մասին պատմելը ձեզ կմտերմացնի՝ նրա մոտ խիղճ և կարեկցանք առաջացնելով, սակայն դա այդպես չէ: Քանի դուք փնովում եք ձեր նախկինին, նրա գլխում շարունակ պտտվում է. ‹‹Վաղը, մյուս օրն իմ մասին է՞լ է այսպես խոսելու››:
Տղամարդը չի ցանկանում իր կողքին խնդիրներով լի կծիկ տեսնել: Նրան հարկավոր է ուրախ, պայծառ մեկն, ով ունակ կլինի իրեն հանգստացնելու և հանդարտեցնելու, այլ ոչ հակառակը: