Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների մասով օրենսդրական բաց չկա, այստեղ վերահսկողությունը պետք է խստացվի. Վահան Մարտիրոսյան


20:41 , 12 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող անհատը կամ ընկերությունը տուգանվելուց հետո շարունակում են նույն կերպ ուղևորափոխադրում իրականացնել, դա վտանգավոր է, սակայն օրենսդրական բաց չկա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ սեպտեմբերի 7-ին Վրաստանի Մցխեթայի մունիցիպալիտետում տեղի ունեցած վթարի մասնակից՝ հայկական պետհամարանիշով Setra մակնիշի 24 OR 444 ավտոբուսի սեփականատերը տուգանվել էր և նորից շարունակել ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնել:

«Վտանգ է, բայց օրենսդրական բաց չկա: Այստեղ վերահսկողությունը պետք է խստացվի, որովհետև օրենքով սահմանված կարգով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների համար տուգանքներ են նախատեսված: Առաջին խախտման ժամանակ 450 000 դրամ տուգանք է, հաջորդ խախտումների ժամանակ տուգանքն ավելանում է»,-ասաց Մարտիրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։