18:22 , 12 սեպտեմբեր, 2017Panorama.am-ը գրում է.
«Մի սարսափելի նորություն ունեմ հայտնելու, օրերս վարչական լծակների ուղղակի գործադրմամբ, Մշակույթի նախարարության հրանահանգով փակվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի կողմից բացմած մի ցուցահանդես, որը կրում էր «Խավարում» խորագիրը և նվիրված էր խորհրդային տարիներին բռնադատվածների հիշատակին»,-այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Պատգամավորի խոսքով՝ սա ուղղակի գրաքննություն է. «Մշակութային ոստիկանության գործառույթների ստանձնում է, որը բացարձակապես, կտրուկ ընդունելի չէ: Սա չի կարող տեղ գտնել հայ իրականության մեջ։ Ուշագրավ է, որ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն, անդրադառնալով ցուցահանդեսի փակմանը, նշել է, որ ցուցահանդեսը «մի փոքր քաղաքականացված էր»: Նախ ինչպես կարող է քաղաքականացված չլինել, եթե նվիրված է բռնադատվածներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։