Անկեղծ ասած, իրենց պահվածքը մի քիչ ուրախացնում էր նիստը. Տարոն Մարգարյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամների մասին


18:13 , 12 սեպտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կողմնակից է, որ ավագանու անդաներն իրար հարգեն։

«Ամեն դեպքում, ես կողմնակից եմ, որ մեկը մեկին հարգեն ու իմ հորդորն է եղել ավագանու բոլոր անդամներին, որ մեկը մյուսին հարգեն։ Ես դրա կողմնակիցն եմ, իմ հորդորից հետո տեսաք, որ դահլիճում հանդարտվեց ու նիստը նորմալ ընթացավ», - ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանն՝ անդրադառնալով այսօր ավագանու նիստում «Ելք» ու ՀՀԿ խմբակցությունների միջև տեղի ունեցած միջադեպին։

Դիտարկմանը՝ ՀՀԿ-ի կողմից վիրավորական ռեպլիկներ էին հնչում նաև «Երկիր ծիրանիի» անդամների հասցեին, քաղաքապետն ասաց, որ նման բան չի լսել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։