Վառնայում արդարադատության վերջին հանգրվանը հայ քահանան է, իսկ մեր հողի վրա ո՞ւմ դիմենք


22:50 , 10 ապրիլ, 2013

Վառնայի համալսարանից մի կին դասախոսի հետ Սոֆիայում դասընթացի էի մասնակցում: Երբ իմացավ, որ հայ եմ, ուրախացավ և ասաց.
- Գիտեք, երբ մարդիկ Վառնայում հավատը կորցնում են ամեն ինչի նկատմամբ, սպառում են արդարության բոլոր դռները, և հույսի նշույլ չի մնում, ապա նրանք ամենավերջում դիմում են ՀԱՅ ՔԱՀԱՆԱՅԻՆ: Որպես արդարադատության վերջին հանգրվան: Անկախ դավանանքից:

Ո՞ւմ դիմենք հիմա մենք: Այստեղ՝ մեր հողի վրա: