21:15 , 12 սեպտեմբեր, 2017Երկար ու ծանր աշխատանքային օրվանից հետո բոլորն էլ ուզում են մի փոքր լիցքաթափվել։ Իսկ մի բաժակ գինին հավանաբար լավագույն տարբերակն է։
Լուսանկարիչ Մարկոս Ալբերտին՝ իր «3 բաժակ» նախագծի շրջանակներում փորձել է ցույց տալ, թե ինչպես է 3 բաժակ գինին ազդում մարդու վրա։ Նա կամավորների էր հավաքագրել, ովքեր համաձայնել էին մեկ օր աշխատանքից հետո գնալ և գինի ըմպել, ապա՝ լուսանկարվել։
Ահա, թե յուրաքանչյուր մասնակցի վրա ինչպես է ազդել համապատասխանաբար մեկ, երկու և երեք բաժակ գինին։


















