Դավիդս. Մի համեմատեք Մեսսիին Դիբալայի հետ


14:25 , 12 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կատալոնական «Բարսելոնային» հանդիպելուց առաջ համեմատել է երկու թիմերի արգենտինացի հարձակվողներ Պաոլո Դիբալային և Լիոնել Մեսսիին:

«Եթե ցանկանում եք վնասել Դիբալային, շարունակեք համեմատել: Պետք է հանգիստ թողնենք նրան, որպեսզի Պաոլոն շարունակի աճել: «Յուվենտուսի» ձեռքում է անհավանական տաղանդ, սակայն պետք չէ նրա վրա ճնշում գործադրել:

Մեսսիի թագը շատ ծանր է, նա այլ մակարդակի վրա: Նա տասնյակ գոլեր է խփում տարվա ընթացքում, հատկապես՝ կարևոր խաղերում:

Դիբալան շարունակելու է աճել, նա դեռ շատ բան ունի անելու»,- Դավիդսի խոսքը մեջբերում է «Gazzetta dello Sport»-ը:

«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: