22:20 , 10 ապրիլ, 2013
ՀԱՐՑ. Ի՞նչ տարբերություն արտոնագրված (լիցենզիոն) և չարտոնագրված (ոչ լիցենզիոն) Windows համակարգերի միջև:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արտոնագրված Windows օպերացիոն համակարգը տալիս է օգտագործողին պաշտպանված, արդիական և օրինական հնարավորություն լիարժեք օգտագործելու մի ծրագիր, որի օգտագործման իրավունքը դու ձեռք ես բերել օրինական ճանապարհով: Լինելով Windows օպերացիոն համակարգի օրինական օգտագործողը՝ դու ստանում ես մի շարք հնարավորություններ՝ անվճար օգնություն և խորհրդատվություն «Մայքրոսոֆթ» ընկերությունից, իրավունք, համացանցից, մասնավորապես «Մայքրոսֆթի» կայքից ներբեռնելու վերջին թարմացումները և ծրագրային սխալների շտկումները: Դուք կարող եք նաև ներբեռնել և օգտագործել «Մայքրոսոֆթի» կողմից ստեղծված բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք կհեշտացնեն ձեր ամենօրյա աշխատանքը, կդարձնեն ավելի հարմարավետ և անվտանգ: Եվ ի վերջո դուք չեք դառնա հեղինակային և հարակից իրավունքների խախտող, ինչը պատժվում է օրենքով:
Ոչ արտոնագրված Windows օպերացիոն համակարգը զուրկ է վերոնշված բոլոր առավելություններից և կարող է դառնալ համակարգչի աշխատանքի խափանման պատճառ:
____________________
ՀԱՐՑ. Ի՞նչ է համակարգչային վիրուսը, և ինչպես կարելի է պայքարել նրա դեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համակարգչային վիրուսն իրենից ներկայացնում է վնասակար հրամանների մի շարան, որի նպատակն է խափանել համակարգչի բնականոն աշխատանքը և շարքից դուրս հանել ծրագրային ապահովումը: Այլ խոսքերով ասած վիրուսը վնասակար ծրագիր է, որը, տեղադրվելով համակարգչի մեջ, սկսում է վնասել:
Համակարգչային վիրուսների դեմ պայքարում են հակավիրուսային ծրագրերի օգնությամբ: Ներկայումս հակավիրուսային ծրագրերը պարտադիր են ցանկացած համակարգչի անվտանգ աշխատանքը ապահովելու համար:
__________________
ՀԱՐՑ. Ամեն անգամ համակարգիչը միացնելիս ժամացույցը և տարեթիվը խախտված են լինում: Ժամացույցը 00:00 է, իսկ տարեթիվը 2002թ.-ի հունվարն է ցույց տալիս:
ՊԱՏԱՍԽԱՆ. Պատճառը համակարգչում գտնվող «2032» տիպի էլեմենտի լիցքաթափվելն է, փոխարինեք այն նորով և խնդիրը իսկույն կվերանա:
__________________
ՀԱՐՑ. Համակարգիչը կոճակից միացնելիս այն չի միանում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նման խնդիր առաջանալու համար բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Քննարկենք դրանցից առավել հաճախակի կրկնվողները:
1. Հուսանքի մուտքի լարը վնասված է: Փոխարինք ուրիշ լարով:
2. Սնուցման բլոկը չի աշխատում կամ բավարար հոսանք չի ապահովում համակարգիչը միացնելու համար: Փոխարինեք համապատասխան հզորությամբ մեկ այլ սնուցման բլոկով:
3. Մայրական պլատան կախվել է: Զրոյացրեք BIOS-ի կարգավորումները:
4. Խափանվել է Մայրական պլատան: Համոզվելու համար փոխարինեք այն մեկ ուրիշ պլատայով:
5. Ստուգեք հոսանքի լարման առկայությունը հոսանքի վարդակում:
support.sahak.am