Մեծ ֆայլերին հասանելիություն տարբեր համակարգիչներից առանց կրիչ պահելու


22:13 , 10 ապրիլ, 2013

Հաճախ պետք է լինում ինչ-որ ֆայլերին հասանելիություն ունենալ տարբեր համակարգիչներից, առանց ֆլեշկա պահելու: Շատ հարմար տարբերակ է Dropbox-ը:
Կարող եք նաև Ձեր փաստաթուղթը, նկարը, վիդեոն բեռնել այնտեղ և լինքը ուղարկել Ձեր ընկերոջը: Սա հարմար է մեծ ֆայլերի դեպքում, երբ էլեկտրոնային փոստը սահմանափակ է կցված ֆայլի չափի պատճառով:
Տարածքի սկզբնական չափը 2 ԳԲ է, բայց մինչև 8 Գբ կարելի է մեծացնել: