12:30 , 12 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
ՀՀ Ազգային ժողովում այսօրվա նիստի մեկնարկին խորհրդարանականները մի շարք նախագծերի քվեարկություն անցկացրեցին: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քվեարկության ընթացքում կրկնաքվեարկություն արձանագրեց:
«ՀՀԿ-ականների այդ վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ են քվեարկում»,-բարձրաձայնեց Փաշինյանը:
Վերջինս արձագանքեց նիստը նախագահող ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա նկատողություն արեց կուսակիցներին՝ հիշեցնելով, որ կարող են քվեարկել միայն այն պատգամավորի փոխարեն, ով գրավոր թույլտվություն է տվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ