12:20 , 12 սեպտեմբեր, 2017Armsport.am-ը գրում է.
«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է այն մասին, թե արդյոք ինքը կտոնի՞ հնարավոր գոլն իր նախկին թիմի` «Տոտենհեմի» դարպասը Չեմպիոնների լիգայում:
«Ես «Տոտենհեմին» արդեն գոլ խփել եմ միջմրցաշրջանային խաղում մեկ-երկու տարի առաջ, և այդ ժամանակ չեմ տոնել:
Կարծում եմ` դա կախված է տվյալ օրվա զգացմունքներից: Եթե հաղթական գոլը լինի 91-րդ րոպեին, ինչպե՞ս կարող ես քեզ զսպել: Դա հարց է:
Երբ վիճակահանությունը տեղի էր ունենում, ես հանդիպման էր: Իմ հեռախոսը «պայթում էր» և ես մտածեցի, որ ինչ-որ առանձնահատուկ բան է տեղի ունեցել: Հիշում եմ` ինչպես էի «Տոտենհեմի» կազմում խաղում «Ռեալի» դեմ: Այդ ժամանակ մեր կազմում հեռացրին Կրաուչին և դա կոտրեց ամբողջ խաղը:
Իմ բոլոր ընկերները երկրպագում են «Տոտենհեմին», սա նրանց ակումբն է ԱՊԼ-ում: Կարծում եմ` ինձ շատ կդիմեն տոմսերի հարցով»,- Բեյլի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրում «Ռեալը» սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի ԱՊՈԵԼ-ի հետ, իսկ «Տոտենհեմին» կհյուրընկալի հոկտեմբերի 17-ին: