ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մեկնել է Բիշքեկ


11:50 , 12 սեպտեմբեր, 2017

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից: 

Հայկական պատվիրակությունը մասնակցելու է սեպտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին: