ԱՄՆ պետական ​​պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարը


05:58 , 12 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ի պետական պարտքը անցյալ ուրբաթ պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրիլիոն դոլարը: Այս մասին հաղորդում է The Washington Examiner-ը:

Ըստ աղբյուրի՝ մարտի կեսերին պարտքը սառեցվել է 19,84 տրիլիոն դոլարի մակարդակին: Ֆինանսների նախարարությունը մեծ ջանքեր է ստիպված եղել գործադրել, որպեսզի դաշնային կառավարությունը կարողանա առանց հետագա փոխառության գործել:
Սա թույլ է տվել Սպիտակ Տանը ժամանակ շահել Կոնգրեսի հետ խորհրդակցությունների համար, որն անցյալ շաբաթվա վերջին պետական պարտքի շեմի ժամանակավոր ավելացման մասին օրենք է ընդունել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է օրենք, որը թույլ է տվել վերսկսել դրամական միջոցների փոխառության գործընթացը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ