Դուբայում 680 մլն դոլարով «Վենետիկ» են կառուցում


04:50 , 12 սեպտեմբեր, 2017

Դուբայը հայտարարել է «լողացող քաղաքի» նախագծի շինարարության մասին, որի համար հիմք է վերցվել Վենետիկը։ Նախագծի արժեքը կազմում է 680 մլն դոլար՝ հայտնում է Arabian Business պարբերականը։

Քաղաքը կկառուցվի The World Islands կղզիներում՝ Դուբայի ափից 4 կմ հեռու։ Դուբայի «Վենետիկի» մի մասը կգտնվի ջրի տակ։

Այնտեղ կտեղակայվեն հարթակներ՝ ավանդական իտալական փառատոնների, մշակութային միջոցառումների անցկացման համար։

«Լողացող Վենետիկի» շուրջ կաճեցվի 400 հազար քառակուսի ֆուտ մարջան։

Կառուցապատողի խոսքով՝ նախագիծը հաշվարկված է առնվազն 100 տարվա համար։ Քաղաքն այցելուների համար կբացվի 2020 թվականին։