03:42 , 12 սեպտեմբեր, 2017Գրեթե բոլոր տարածքները, որոնք պիտանի են Լատինական Ամերիկայում սուրճի աճեցման համար, չափազանց շոգ կդառնան սուրճի ծառերի աճեցման համար կամ կկորցնեն գրեթե բոլոր խիստ կարևոր փոշոտողներին, ասվում է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում։
«Սուրճը հանդիսանում է Երկրի վրա այսօր ամենաարժեքավոր ապրանքներից մեկը, և դրա աճեցման համար պետք է և՛ հատուկ կլիմա, և՛ մեղուներ, որոնք ունակ են փոշոտելու սուրճի ծառերի ծաղիկները։ Մենք առաջին անգամ ուսումնասիրել ենք այն, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում և՛ մեկի, և՛ մյուսի վրա, և հայտանաբերել, որ սուրճ արտադրողներին չափազանց տաք ժամանակներ են սպասվում»,-ասել է Վերմոնտի համալսարանից Թեյլոր Ռիքեթսը։
Աշխարհում հաշվվում է սուրճի ծառի մոտ 40 տեսակ, որից 19-նն ունեն կոմերցիոն նշանակություն։
Կլիմայի փոփոխությունից ու մեղուների վերացումից բացի, սուրճի բերքին սպառնում են Hypothenemus hampei բզեզները, որոնք սովորել են «մարսել» կոֆեինը և արագորեն նոր տարածքներ են գրավում Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։
Գիտնականների հաշվարկներով՝ պլանտացիաների մակերեսը 2050 թվականին կկրճատվի 73-88 տոկոսով։