Այս կտավը նկարվել է 126 տարի առաջ, սակայն դրա հետաքրքիր գաղտնիքը բացահայտվել է վերջերս


03:53 , 12 սեպտեմբեր, 2017

1878 թվականի ամռանը Իլյա Ռեպինն իր ընկերներից մեկի` Մամոնտովի, ամառանոցում էր, այլ նկարիչների հետ միասին: Ամառանոցի տերը, արվեստի մեծ գիտակ և սիրահար լինելով, այնտեղ միշտ ապահովում էր գեղագիտական գեղեցիկ մթնոլորտ: 

Ահա այդպիսի հավաքներից մեկի ժամանակ Ռեպինը լսում է թուրքական սուլթանին զապորոժցիների գրած նամակի մասին: Այն կարդում էր հյուրերից մեկը: Նամակի պատմությունը հետևյալն էր. 1675 թվականին օսմանյան սուլթան Մուհամեդ 4-րդ զապորոժցիների մոտ իրեն հայտարարում է «արևի և լուսնի եղբայր», «բոլոր թագավորությունների տիրակալ», «թագավորների թագավոր» և առաջարկում նրանց առանց պատերազմի զիջել իրենց հողերը:
Զապորոժցիներն առանց վախենալու պատասխանում են նրան նամակով. «Քեզ համար լավ չի լինի քրիստոնյա զավակների հետ քո հողերում ապրել: Քո զորքից մենք չենք վախենում. հողով և ջրով կկռվենք քո դեմ» և սրանից հետո վիրավորական խոսքեր և հահոյանքներ են հղում սուլթանին: Իսկ նամակը վերջանում էր այսպես. «Числа не знаем, бо календарей не маем, мисяць у неби, год у книзи, а день такий у нас як и у вас, поцилуй за те ось куды нас, тай убирайся вид нас, бо будемо лупити вас!»
Նամակի բովանդակությունը դուր է գալիս Ռեպինին և նա որոշում է այդ իրադարձությունն անպայման հավերժացնել կտավի վրա:
Ռեպինն իր աշխատանքներում մեծ տեղ էր հատկացնում դետալներին, և դա է պատճառը, որ շատ կտավներ նկարել է տարիներով, անգամ՝ տասնամյակներով: Հենց վառ օրինակը՝ «Զապորոժցիների նամակը՝ թուրք սուլթանին» կտավն է: Այն նկարվել է 11 տարում․․․ Դրանում բազմաթիվ մանրուքներ են թաքնված, որոնք կարելի է ժամերով ուսումնասիրել: Բայց եկեք վերծանենք դրանցից մեկը միայն: 
Տեսնո՞ւմ եք այն կազակին, որը նստած է առանց վերնազգեստի, մինչդեռ բոլորը հագուստով են: Կկռահե՞ք, թե ինչու է նա հանել հագուստը:

Շարունակությունը կարդացեք այստեղ