Ֆելիչե Վարինիի վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ ցուցահանդեսը Երևանում


20:20 , 11 սեպտեմբեր, 2017

 

Ֆելիչե Վարինիի ՎԵՑԱՆԿՅՈՒՆՆԵՐ, ՇՐՋԱՆՆԵՐ ԵՎ ՍԵՂԱՆՆԵՐ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 12-ին, Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանում: Ցուցահանդեսը բաց կլինի երկու ամիս՝ մինչև 2017թ.-ի նոյեմբերի 12-ը:

Այս յուրահատուկ նախագիծն իրագործվում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան կողմից՝ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի Շվեյցարիայի «Ներկայություն» գործակալության աջակցությամբ: Արվեստի այս նորարարական եւ իսկապես տպավորիչ աշխատանքը Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից արվեստի «ՍՏԱՆԴԱՐՏ» միջազգային տրիենալեի մի մասն է, որի համադրողն է Շվեյցարիայի մշակույթի գրասենյակի Meret Oppenheim մրցանակի եւ 2015 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեի «Ոսկե առյուծ լավագույն ազգային մասնակցության համար» մրցանակի դափնեկիր Ադելինա Չյուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը:

Շվեյցարացի նկարիչ Ֆելիչե Վարինին փոխակերպում է քաղաքային տարածությունները՝ օգտագործելով ճարտարապետությունը՝ որպես կտավ, իր գլուխգործոցների համար: Նրա աբստրակտ պատկերները տպավորիչ կերպով խաղում են կենտրոնական կետի շուրջ եւ նոր իմաստ են տալիս քաղաքային համատեքստերին, ճարտարապետությանը եւ շենքերին, որոնք երբեմն քիչ են նկատվում կամ ուղղակի չեն անցել իրենց անցյալի պատմական իրականության մեջ:

Ֆելիչե Վարինիի գլոբալ համբավը կարող է գրավել համաշխարհային արվեստագետների, քաղաքագետների եւ ճարտարապետների ուշադրությունը մեր հյուրընկալ քաղաքի շուրջ՝ մայրաքաղաք Երեւանի, իր հետաքրքրաշարժ քաղաքաշինությամբ, և հատկապես Էրեբունի համայնքի, որը բավականին հեռու է մայրաքաղաքի այցելուների նախընտրած ճանապարհներից:

Հատկանշական է այն, որ նկարիչն ինքն է ընտրել Էրեբունին՝ որպես իր նկարչական նախաձեռնության իրականացման վայր: Էրեբունին Երեւանի արդյունաբերական մի մասն է, որը երկրի անկախության անցնելու տարիներից առանձնահատուկ մարտահրավերների է դիմակայել:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը համոզված է, որ այս նախագիծը զգալի սոցիալական ներգրավվածություն և մեծ ներուժ ունի մայրաքաղաքի այս փոքրիկ մասի գեղեցիկ քաղաքաշինական և ճարտարապետական մակարդակը բարձրացնելու համար՝ նրան նոր ներքին արժեք տալով:

Նախագծի  գործընկերներն են՝ Արվեստների հայկական խորհուրդը, «Արվեստ՝ աշխարհի համար» հասարակական կազմակերպությունը, Հասրաթյան հիմնադրամը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, ապահովագրական գործընկեր «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն և ինֆորմացիոն գործընկեր Պանարմենիան Մեդիա գրուպը: