20:53 , 11 սեպտեմբեր, 2017Yerkir.am-ը գրում է.
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին այսօր ներում է շնորհել Ադրբեջանի նախագահը, կարող է մինչև օրվա վերջն ազատ արձակվել և վերադառնալ Իսրայել: Այդ մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Լապշինին հավանաբար այսօր կազատեն: Հնարավոր է`դա տեղի է ունենում հենց հիմա: Ազատ արձակվելուց հետո Լապշինը կարտաքսվի Իսրայել»,- ասել է փաստաբանը: Նրա խոսքով` արտաքսման գործընթացը չի պահանջում փաստաբանի ներկայություն:
Չերնինը նաև հայտնել է, որ Լապշինն իրեն լավ է զգում: