Երկաթուղային վթար՝ Շվեյցարիայում. վիրավորվել է 27 մարդ


18:12 , 11 սեպտեմբեր, 2017

Շվեյցարական Ուրի կանտոնում՝ Անդերմատ գյուղի մոտ, բախվել են երկու ուղևորատար գնացքներ։ Այս մասին հայտնում է Tribune de Geneve-ը։

Վթարի հետևանքով վնասվածք է ստացել 27 մարդ։ Գնացքների երթևեկությունը տվյալ տարածքում լիովին դադարեցվել է։

Դեպքի վայրում աշխատում են բժիշկների ու փրկարարների ջոկատները։ Տեղի ունեցածի պատճառների մասին դեռևս տեղեկություն չկա։