18:53 , 10 ապրիլ, 2013Եղունգների լաքը կարող է պատմել ձեր բնավորության մասին ավելին, քան դուք կարծում եք: Իհարկե, եղունգների լաքի միջոցով ճշտորեն որոշելը կնոջ բարդ էությունը անհնար է, այնուհանդերձ, որոշ կողմեր կարող են բացահայտվել: Միաժամանակ կտանք մի շարք խորհուրդներ` եղունգների լաքի գույնը ձեր ոճի հետ համատեղելու վերաբերյալ:
Վարդագույն. Բարբի ոճի մեջ վառ վարդագույնը խոսում է այն մասին, որ դուք քաջ եք, սեքսուալ առումով հանգիստ և շքեղության նկատմամբ ոչ անտարբեր:
Դեղին. Այս գույնի լաքը խոսում է Ձեր համարձակ, ջերմ ու տաք բնավորության մասին: Այս գույնը նախընտրող աղջիկները տաքարյուն են ու շուտ բռնկվող: Ինչպես խորհուրդ է տալիս եղունգների կոսմետիկայի փորձագետ Ջիջեր Ջոնսոնը, դեղինը արժի համատեղել փոքրիկ սև շրջազգեստի և ջինսե շորտերի հետ:

Մարջանագույն և նարնջագույն երանգներ. այս երանգներն ամռանը միշտ նորաոճ է: Նյույորքյան SPA Jin Soon Natural Hand and Foot Spa-ի տնօրեն Ջիլ Սուն Չոյի խոսքերով՝ կանայք, ովքեր սիրում են նարնջագույն եղունգների լաք կամ երջանիկ են, կամ շատ են ցանկանում երջանիկ լինել: Ամառային թեթև շրջազգեստի հետ նարնջագույն լաքը գլամուր և կոկիկ տեսք է տալիս, իսկ պեդիկյուրի համար առավել հարմար է բաց դեղձի գույնի երանգը:
Նեոնային կանաչ կամ երկնագույն. Բաց կանաչ և երկնագույն լաք ընտրող կանայք շարժուն են, սիրում են խոսել և շփվող են: Նրանց նշանաբանն է` «ամեն ինչ արա քո ձևով»: Եթե նման կինը աշխ
ատում է գրասենյակում, ապա համոզված եղեք, նա ճշտորեն չի հետևի հագուստի գրասենյակային ոճին: Սովորաբար նրանք լավատես են ու անմիջական և գերադասում են աշխատել մոդայի ոլորտում:
Թափանցիկ սպիտակ. Այս լաքը նախընտրողները պարզ ու համեստ գեղեցկությունը գնահատողներն են,-այսպես է կարծում է Essie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր Էսսի Վանգարտենը: Այդ տոները հարմար են ձեռքերի եղունգների համար, իսկ ոտքերի եղունգներին դրանք գեղեցիկ տեսք կունենան, եթե ոտքերը մուգ մաշկ ունենան կամ արևի լոգանք ստացած լինեն:

Բաց վարդագույն. այս գույնի եղունգների լաքը ընտրում են պահպանողական կանայք` կարծում է Էսսի Վանգարտենը: Այս գույնը շատ էլեգանտ է և նախատեսված է կարիերային մեծ կարևորություն հատկացնող կանանց համար, այն զուսպ և միաժամանակ կանացի տեսք ունի: Ընտրելով այս երանգը՝ եղեք ինքներդ ձեզ հավատարիմ և գնացեք մինչև վերջ՝ հագնելով կիսաշրջազգեստ, իրանը գրկող կոստյում կամ երեկոյի սև շրջազգեստ մեկ շարք մարգարիտներով:

Կարմիր. Շքեղություն, ուժ և ռոմանտիկա՝ ահա այն կանանց բնութագիրը, ովքեր գերադասում են կարմիր եղունգների լաքը: Նման կինը ուզում է ցույց տալ, որ ինքը բաց է, գուցե սիրահարված և գնում է ժամադրության:

Ոսկեգույն. այս գույնը նախընտրում են նորաձևության գիտակները, ովքեր կարող են անգամ այդ մասին խորհուրդներ տալ մյուսներին: Մասնագետները խորհուրդ են տալիս այդ լաքը օգտագործել ջինսեր կրելիս:

Մանուշակագույն. այս գույնն ընտրող կինը պատրաստ է ամեն ինչի սահմանն անցնել: Այն հարմար է և ժամանակակից գործարար կնոջ համար: Այս գույնի առավել մուգ երանգները հարմար են երեկոյան միջավայրերի, իսկ առավել վառ և բաց երանգները` ցերեկային հանդիպումների համար: