Սերժ Սարգսյանն իր անցած ճանապարհով վաստակել է որոշում կայացնելու համար բոլոր իրավունքները. Ս. Ֆարմանյանը՝ 2018 թվականի վարչապետի մասին


16:30 , 11 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես ժողովրդավարական ճանապարհ բռնած պետություն երբևէ ունեցել, կամ ունենալու է տեր- տիրակալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս կերպ արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ իր կուսակիցների մեկի՝ Սարգիս Սահակյանի այն  պնդմանը, թե ինքն անձամբ ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական: Միևնույն ժամանակ Ֆարմանյանը կարծում է, որ Հանրապետության նախագահը, որպես ՀՀԿ ղեկավար բնականաբար ունի իր որոշումը կայացնելու իրավունքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ