18:32 , 10 ապրիլ, 2013
Կառավարութունը, համաձայն Սահմանադրության պահանջի, հրաժարական է ներկայացրել, բայց քանի որ վերջինս, ըստ Սարգսյանի, «լավ է աշխատել», ապա վարչապետն իր առանցքային նախարարներով կրկին կվերանշանակվի: Իսկ հիմա նայենք, թե իսկապես լա՞վ է արդյոք աշխատել կառավարությունը: 2008-ին ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) կազմել է 11662 մլն ԱՄՆ դոլար, 2009-ին՝ $8648 մլն, 2010-ին՝ 9371 մլն, 2011-ին՝ $10247 մլն, 2012-ին՝ $9763 մլն (2012-ը ԱՄՀ մասնագետների օգտագործած՝ Դ407,8/$1 փոխարժեքով): Այսինքն՝ 2009թ. տնտեսական անկման հետևանքը դեռևս չի վերականգնվել: Սա հենց նշանակում է լավ աշխատանք և այդ լավը բնականաբար արժանի է գնահատանքի: