Ռուս երաժիշտ Վյաչեսլավ Մոլչանովի հետ 5 տարի տևած սիրավեպը չեմ կարող մոռանալ. Ջուս


16:20 , 11 սեպտեմբեր, 2017

Armlur.am-ը գրում է.

«Ժողովուրդ»-ը իր ընթերցողներին է ներկայացնում զրույցների նոր շարք` «Աստղերի առաջին սերերը» խորագրով: Հանրության կողմից ճանաչում վայելող անձինք կվերհիշեն իրենց սիրո պատմությունները, կանդրադառնան ուշագրավ, շատերին անհայտ դրվագների: Նրանք մեզ համար կբացահայտեն նաեւ գաղտնիքներ, կխոսեն այնպիսի թեմաներից, որոնց մասին նախկինում, գուցե, լռում էին: Մեր առաջին զրուցակիցը երգչուհի Ջուսն է: 


Նա նախ պատմեց իր հրապույրների մասին. «Առաջին անգամ սիրահարվել եմ մանկապարտեզում, երբ ընդամենը չորս տարեկան էի: Այդ կապուտաչյա տղայի անունը Սերյոժա էր: Բայց ինձ համար ցավալին այն էր, որ նա սիրում էր ուրիշ աղջկա, որն, ի դեպ, այնքան էլ գեղեցիկ չէր (ծիծաղում է): Մի անգամ ես Սերյոժային նվիրեցի իր հավանած գնդակներից, նա, իսկապես, շատ ուրախացավ, հետո տարավ ու դրանք նվիրեց այդ աղջկան: Այդ ժամանակ վերջնականապես հիասթափվեցի նրանից: Ինքը, սակայն, այդպես էլ չիմացավ իմ ապրումների մասին»: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ