14:00 , 11 սեպտեմբեր, 2017Slaq.am-ը գրում է.
Հայտնի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքում պատրաստվում են հերթական հարսանիքին: Այս անգամ ամուսնանում է Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի դուստրը՝ Լիլիթը:

Սպասվող հարսանիքի մասին իր Instagram-ում հայտնել է Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւը.
«Ապագա հարսնացու Լիլիթը, եւս մեկը՝ Կարապետյաններից»,- գրել է նա՝ հրապարակելով Լիլիթի նախահարսանեկան խնջույքից մի լուսանկար:

Լիլիթ Կարապետյանն իր ընկերուհիների եւ բարեկամների համար Chanel ապրանքանիշի թեմատիկայով նախատոնական խնջույք է կազմակերպել (Bachelorette Party):


