12:50 , 11 սեպտեմբեր, 2017Tert.am-ը գրում է.
«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արման Սաղաթելյանը նշեց, որ հանձնաժողովում համաձայնագիրը քննարկվել և դրական եզրակացություն է ստացել:
Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստեղծվել է երկկողմանի՝ նախաձեռնող երկրների և գիտնականների համար շահավետ պայմաններով։
Արման Սաղաթելյանը նշեց, որ համաձայնագրում միայն Հայաստանի մասնաբաժինը 50 մլն դոլարի է հասնում, ինչը Հայաստանի համար լուրջ միջոցներ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ