Փրփուրներից կախված «մեծն» սուլթանը


12:39 , 11 սեպտեմբեր, 2017

Իլհամ Ալիևի համար վերջին մի քանի օրերը շատ ծանր են անցել, քանի որ միջազգային մամուլը Ալիևին, մեղմ ասած, ոտքերի տակ էր առել:

21-րդ դարի բռնապետը կամ նույն ինքը՝ մարդ-ահաբեկիչ Իլհամը, պետք է ինչ-որ կերպ դուրս գար այդ վիճակից և ուշադրություն շեղեր:

Արդեն սովորական դարձած հակահայկական քարոզչությունն այլևս ոչինչ էր, ու Իլհամը որոշեց բարի հորեղբոր դերը ստանձնել:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Ալիևի անձնական գործերն այնքան վատ են, որ իր համար թիվ մեկ խնդրին վերաբերող հարցում ներում է շնորհում: