Ջերարդը խոստովանել է, որ ատում էր Ֆերդինանդին և Նևիլին


12:30 , 11 սեպտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ բացասական վերաբերմունք է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպաններ Ռիո Ֆերդինանդի և Գարի Նևիլի հանդեպ:

«Երբ նախատրիբունային հատվածում կանգնում ես Ռիոյի և Գարի Նևիլի առջև, ապա ցանկանում ես անել ամեն ինչ նրանց հաղթելու համար: Դու ատում ես նրանց, հենց այդպիսի զգացողություններ ունեի այն ժամանակ: Երբ հանդիպում էինք Անգլիայի հավաքականում, ձևացնում էի, որ նրանք ինձ դուր են գալիս: Երբ կարիերան ավարտվում է, սկսվում է իսկական ընկերությունը:

Ռիոյի նկատմամբ միայն հարգանք եմ տածում, քանի որ նա ամբողջ կյանքը մեծագույն ակումբներում է հանդես եկել: Այժմ վայելում եմ նրա հետ աշխատանքը հեռուստաընկերությունում»,- Ջերարդի խոսքը մեջբերում է «BT Sport»-ը: