Նավթի համաշխարհային գներն աճում են


12:34 , 11 սեպտեմբեր, 2017

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,78 տոկոսով՝ հասնելով բարելի համար 47,85 դոլարի:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,46 տոկոսով՝ հասնելով բարելի համար 54,03 դոլարի: