ԵՄ 600 մլն-անոց շուկայի մասին խոսողները թող գնան Հունաստանում մի հատ հայկական ձուկ վաճառեն. Է. Շարմազանով


09:40 , 11 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում Արամ Զավենի Սարգսյանի կողմից հայտարարված օրակարգին՝ «թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ», վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ հայկական ապրանքները թերագնահատվում են ռուսաստանյան ընկերությունների կողմից: 

-Պարո՛ն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի այն հայտարարությունը, որ ռուսական ընկերությունների կողմից հայկական ապրանքները թերագնահատված են: Տեսեք՝ եթե քաղաքական առումով ՄՄ, ապա՝ ԵԱՏՄ մտնելու ամենահիմնական կռվանն անվտանգությունն էր, ապա տնտեսականով՝ ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան: Հիմա, եթե վարչապետի բերանով նման բան է հայտարարվում, չի՞ ստացվում, որ մենք անիմաստ տեղում ենք՝ մեր քաղաքական պարտավորություններով ու սահմանափակումներով:

-Վարչապետի հայտարարության մասով. եթե մեր ապրանքները թերագնահատած են այս շուկայում կամ գովազդված չեն, ուրեմն մեր կառույցները պետք է լավ աշխատեն՝ ռուսական կողմի հետ: Եվ այնպես չէ, որ ամեն տեղ հայկական ապրանքներին ասում են՝ էստի համեցեք: Եվ ԵԱՏՄ հնարավորություններից պետք է օգտվել. հնարավորություն ունենալը դեռ չի նշանակում բացարձակ հնարավորություն, աշխարհը մրցակցություն է: Դրա համար պիտի ավելի ակտիվ աշխատենք, պրոակտիվ քաղաքականություն վարենք, մեր Էկոնոմիկայի նախարարությունը, Գործարարների միությունը, մենք՝ խորհրդարանականներս: Եվ երկրորդ՝ արդյո՞ք այստեղից բխում է, որ մենք պետք է այնտեղից դուրս գանք: Եվ ասում եք՝ անիմաստ. անիմաստն այն խոսակցություններն են, որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա: Դա ոչ միայն անիմաստ է, դա նաև վտանգավոր է Հայաստանի համար: Որ ասում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գանք, դուրս գանք, ո՞ւր մտնեք: Մեզ համար փակում ենք 180 միլիոնանոց շուկան ու որ դուրս ենք գալիս, գազը մեզ ո՞վ է տալու՝ 155 դոլարով ենք գնում: Կրկնում եմ՝ Եվրասիական տնտեսական միություն մուտքը լուրջ հնարավորություն է, իսկ հակառակը հղի է Հայաստանի տնտեսության համար շատ լուրջ վտանգներով: Եվ տեղը ի՞նչ են առաջարկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ