Լուիզա Ղամբարյանի հինգ տարերքները


23:37 , 10 ապրիլ, 2013

- Ո՞րն է հինգերորդ տարերքդ:

 - Աղջիկս, որովհետև առանց նրա մյուս 4-ը ինձ համար պարզապես գոյություն ունենալ չեն կարող:

- Ո՞ր տարերքի տղամարդն է քեզ դուր գալիս:

- Հողի:

- Ո՞ր տարերքի կին ես քեզ համարում:

- Կրակի:

- Ըստ քեզ, ո՞ր տարերքի ընկերն է ավելի վստահելի:

  - Հողի: 

 - Ո՞ր տարերքում ես հանգստանում:

- Օդի:

- Ո՞ր տարերքն է քեզ տագնապ պատճառում:

- Ջրի:

- Ինչ ես կարծում, ո՞ր տարերքն է սեր խորհրդանշում:

- Կրակի:

- Իսկ դավաճանությու՞ն:

- Կրկին կրակի:

- Ո՞ր տարերքն է քեզ համար ընտանիք խորհրդանշում:

- Դրանք երկուսն են` կրակի և հողի: Քանզի ընտանիքում պետք է լինի հանգստություն, բայց միաժամանակ պետք է լինի նաև կրակի տարերքը: