«Իրմա» փոթորկից տուժած Ֆլորիդայում թալան է սկսվել


04:59 , 11 սեպտեմբեր, 2017

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, որին հարվածել է «Իրմա» փոթորիկը, հաճախացել են թալանի դեպքերը։ Breaking 911 –ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հանցագործները, օգտվելով եղանակային վատ պայմաններից, խանութներ թալանում։

Դեռևս սեպտեմբերի 10-ին Փոթորիկներին հետևող ԱՄՆ ազգային կենտրոնը հայտնել էր, որ փոթորկի պատճառով մի քանի օր նահանգի կենտրոնական և արևմտյան հատվածներում սպասվում են քամու վտանգավոր պոռթկումներ և ջրհեղեղ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարերքն անվանել է «վիթխարի հրեշ» և նահանգի տարածքում սահմանել տարերային աղետի ռեժիմ։