Հռոմի Ֆրանցիսկոս պապը վնասվածք է ստացել Կոլումբիայում


04:22 , 11 սեպտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է․

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը այցով գտնվելով Կոլումբիայում, վնասվածք է ստացել պապական մեքենայով ուղևորության ժամանակ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, միջադեպը տեղի է ունեցել Կարթահենա քաղաքում:

Պապական ավտոմեքենան ընթանալիս է եղել փողոցներով, որտեղ հազարավոր ուխտավորներ էին հավաքվել: Ինչ-որ պահի մեքենան կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով սրբազան քահանայապետը դեմքով հարվածել է ապակյա տանիքը պահող մետաղյա դարակին:

80-ամյա պապը վնասել է ձախ hոնքը, որի վրա բացված վերքից արյուն է կաթացել նրա հագուստին: Շարասյունը հարկադիր կանգառ է կատարել, և պապի վերքը տեղում մշակել են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ